Սիրիայի քրդերը դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնեցնել Թուրքիային
Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» դիմել է միջազգային հանրությանը և խնդրել քայլեր ձեռնարկել Թուրքիայի կողմից Աֆրինի գնդակոծումը դադարեցնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Կուսակցությունը հայտարարության մեջ նշել է նաև, որ իրենք կապված են Սիրիայի տարածքում գտնվող բոլոր քրդական ուժերի հետ:
«Եթե լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, Սիրիայի հյուսիսում և հարավում գտնվող քրդական ուժերի կողմից վերահսկվող բոլոր շրջանները կհամագործակցեն PYD-ի հետ, Աֆրինը միայնակ չի մնա»,- նշված է Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) հայտարարության մեջ:
Թուրքիայի ԶՈՒ-ն հունվարի 14-ին հրետակոծել է Սիրիայի Աֆրին շրջանում տեղակայված քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» ռազմական թև հանդիսացող YPG դիրքերը: Թուրքական ԶՈՒ-ն YPG դիրքերը հրետակոծել է թուրք-սիրիական սահմանի Հաթայ նահանգի շրջանում: Հունվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը «մի գիշեր հանկարծակի կարող են գալ Աֆրին»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ թուրքական ԶՈւ-ն սիրիական Աֆրինում քրդերի դեմ գործողություններ իրականացնելուց հետո կարող է ընդլայնել ռազմական գործողությունները և հասնել Եփրատի արևելյան ափին գտնվող Մանբի բնակավայր: