Վթար Բելինսկու փողոցում. վարորդը հոսպիտալացվել է

Հունվարի 17-ին, ժամը 16:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բելինսկու փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով, վերադարձվել է:

Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի 06 RR 099 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Պ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031