Բաժիններ՝

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հրադադարի պահպանումը Սիրիայում

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հունվարի 17-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստման ընթացքը: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ԱԳ նախարարության կայքում:

«Նախարարները քննարկել են սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի՝ որպես Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման ճանապարհի փուլային իրադարձության նախապատրաստման ընթացքը ՄԱԿ-ի հովանու ներքո Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա անցկացվող բանակցությունների շրջանակներում»,-հայտնել է ԱԳ նախարարությունը:

Բացի այդ, արծարծվել են Սիրիայի քաղաքացիական բնակչության հումանիտար խնդիրների թեթեւացմանը, ինչպես նաեւ ապաէսկալացման գոտիներում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանմանը վերաբերող հարցերը՝ Աստանայում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:

Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը տեղի կունենա հունվարի 29-30-ը Սոչիում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս