Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները ոչնչացրել են պայմանական հակառակորդի օբյեկտները լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները մշակել են նռնականետներից ու ականանետներից պայմանական հակառակորդի խմբավորման առավել կարեւոր թիրախներին կրակային հարված հասցնելու կարգը:

Զորամիավորման նռնակաձիգների ու ականաձիգների ուսուցումն իրականացվում է «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում 2018 թվականի Բանակային միջազգային խաղերի «Հրետանային կրակի վարպետները» մրցույթի ընտրական փուլին մասնակցության նախապատրաստման շրջանակներում:

Ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա գտնվող զորափորձարանում զինծառայողները յուրացնում են ձեռքի նռնականետներից ու ականանետներից հրաձգության մեթոդները: Նռնականետների ու հրանոթների կրակի ճշգրիտ ուղղորդման եւ դրա շտկումների համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, որոնք փոխանցում են արկերի ու ականների թռիչքի հետագծի կոորդինատները:

Ընթացիկ տարվա փետրվարին կանցկացվի մրցույթի ընտրական փուլը, որտեղ նռնականետների ու ականանետների հաշվարկները կմրցեն անհատական մրցավազքում եւ էստաֆետում: Ռուսական զորամիավորման նռնակաձիգների ու ականաձիգների վարժանքներին մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ, դրանցում գործի է դրված շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031