Բաժիններ՝

Գվարդիոլան ցանկանում է «Մանչեսթեր Սիթիում» տեսնել «Ռեալի» կիսապաշտպան Ասենսիոյին

«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հայտնվել է «քաղաքայինների» հետաքրքրությունների շրջանակում:

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստացել էր ավելի շատ խաղաժամանակ հատկացնել Մարկո Ասենսիոյին, սակայն տաղանդավոր կիսապաշտպանն առաջվա նման հաճախ մնում է պահեստայինների նստարանին՝ դաշտ դուրս գալով ընդամենը 15 րոպե:

Ինչպես հաղորդում է Diario Gol-ը, Ասենսիոյի դժգոհությունից տվյալ իրավիճակում պլանավորում է օգտվել «Մանչեսթեր Սիթին», որը պատրաստ է ստորագրել ֆուտբոլիստին: Ըստ պարբերականի տեղեկության՝ Մարկոյի մեծ երկրպագուն է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով շատ է ուզում տեսնել իսպանացուն իր թիմում: Ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրած 16 խաղերում Մարկոն դարձել է 4 գոլի և 4 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս