Բաժիններ՝

Վերաքննիչ դատարանն առաջիկայում կքննի Սամվել Բաբայանի և մյուսների գործով բողոքները

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով հունվարի 22-ին կկայանա վերաքննիչ քրեական դատարանում առաջին դատական նիստը:

7 անձի վերաբերյալ քրեական գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել 3-ի կողմից:

Վերաքննիչ դատարանում գործը կքննվի նախագահող Սեվակ Համբարձումյանի և դատավոր Մանուշակ Պետրոսյանի կողմից:

Մասնավորապես առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվել է 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանը, 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված գործարար Սանասար Գաբրիելյանը և 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արմեն Պողոսյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031