Ռայոլան ցանկանում է, որ Մխիթարյանն Արսենալում Սանչեսից պակաս չվաստակի
Հայտնի է, թե ինչու «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանակումը դեռ չի կայացել:
«Calciomercato»-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գորխակալ Մինո Ռայոլան պնդում է, որ իր հաճախորդն «Արսենալում» պետք է Սանչեսից պակաս գումար չվաստակի.
«Ռայոլան դանդեղեցնում է բանակցությունների ընթացքը` պնդելով, որ Մխիթարյանն «Արսենալում» Սանչեսի մակարդակի աշխատավարձ պետք է ստանա:
Ալեքսիսն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները ՄՅՈւ-ի հետ, բայց ստիպված է սպասել Ռայոլայի որոշմանը»,- գրել է «Calciomercato»-ի թղթակից Մաթեո Պեդրոզին «Թվիթերի» իր էջում:
Ավելի վաղ, հիշեցնենք, Ռայոլան հայտարարել էր, որ «ՄՅՈւ-ն չի գնի Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, քանի դեռ Մխիթարյանը չի համաձայնեցրել պայմանագրի կետերը «Արսենալի» հետ: