Բաժիններ՝

«Թրամփին սիրում են, որովհետև նա միշտ չէ, որ քաղաքականապես կոռեկտ է». Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միշտ չէ, որ քաղաքականապես կոռեկտ է եղել, նա կոշտ արտահայտություններ է թույլ տալիս, բայց դրա համար էլ նրան գնահատում են ամերիկացիները: Հունվարի 16-ին լրագրողների համար կայացած հերթական ճեպազրույցում այս պնդմամբ հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։

«Այստեղ ոչ ոք չի ձեւացնի, թե նախագահը միշտ քաղաքականապես կոռեկտ է: Դա այդպես չէ: Կարծում եմ, որ դա այն պատճառներից մեկն է, թե ինչու է ամերիկացի ժողովուրդը սիրում նրան, պատճառներից մեկը, թե ինչու նա հաղթեց»,- ասել Սանդերսը: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարը «ռոբոտ չէ»: «Նա այն մարդն է, որն իրերն անվանում է իրենց անուններով, եւ երբեն նա կոշտ արտահայտություններ է գործածում»,- եզրափակել է Սանդերսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031