Բաժիններ՝

Հյուսթոնում հազարից ավելի ավիաչվերթներ են չեղարկվել վատ եղանակի պատճառով

ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի երկու օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկված ավիաչվերթների թիվը գերազանցել է հազարը: Այդ մասին, հաղորդվում է օդանավակայանների կայքում:

Չվերթների չեղարկումներն ու հետաձգումները վերաբերել են քաղաքի գլխավոր օդանավակայաններին՝ Ջորջ Բուշի անվան «Հյուսթոն Ինտերկոնտինենտալ» միջազգային օդանավակայանին եւ Ուիլյամ Պ. Հոբբիի անվան օդանավակայանին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին «Ինգա» փոթորկի մասին, որը մոլեգնել Է ԱՄՆ-ի հարավի Լուիզիանայի, Միսիսիպիի, Ալաբամայի, Թենեսիի, Ջորջիայի, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայի, ինչպես նաեւ Քենթուքիի եւ Փենսիլվանիայի նահանգներում: Փոթորիկը հասել է նաեւ Տեխաս:

Ներկայում կարկուտով, ձյունով եւ անձրեւով ուղեկցվող փոթորիկը շարժվում է դեպի արեւելք: Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին արտակարգ դրություն է հայտարարել եղանակի կտրուկ վատանալու պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս