Բաժիններ՝

«Նա լսել է նրանց, և լաց եղել նրանց հետ». Հռոմի պապը Չիլիում հանդիպել է մանկապիղծ քահանաներից տուժածների հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Չիլի կատարած ուղեւորության ժամանակ հունվարի 16-ին հանդիպել է ոչ մեծ խումբ մարդկանց հետ, ովքեր տուժել են մանկապիղծ քահանաների գործողություններից:

Այս մասին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերքը: «Հանդիպումը տեղի է ունեցել դռնփակ: Այնտեղ այլեւս ոչ ոք ներկա չի եղել: Միայն պապը եւ տուժածները»,- բերված է նրա խոսքն այն կայքում, որը նվիրված է հարավամերիկյան հանրապետություն քահանայապետի այցին: «Նա լսել է նրանց, քաջալերել եւ լաց եղել նրանց հետ»,- նշել է Բերքը: Նրա խոսքով՝ հանդիպումն անցել է Սանտյագոյի առաքելական նվիրակարանում:

Ավելի վաղ Չիլի ղեկավարության ներկայացուցիչների առջեւ ունեցած իր ելույթի ընթացքում Ֆրանցիսկոս պապը վերստին ներողություն է խնդրել այն երեխաներից, ովքեր տուժել են մանկապիղծ քահանաների գործողություններից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031