Որևէ սպասում չունենաք. Վարդան Օսկանյանը «զինակիցներին» զգուշացրել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորը Հայաստանում` ընտանիքի հետ անցկացրած Վարդան Օսկանյանն այս օրերին կրկին ԱՄՆ է մեկնել: Հիշեցնենք` նա դասախոսում է Ֆլետչերում, գիրք է գրում, Հայաստան կվերադառնա մի քանի ամսից` գրքի շնորհանդեսը կազմակերպելու:

«Համախմբում» կուսակցությունը ֆորմալ կա, սակայն չի գործում. գնալուց առաջ նա «զինակիցներին» ասել է` որեւէ սպասում չունենաք, ֆորս-մաժոր չի լինի մինչեւ ապրիլ․ «Ամեն բան գծած է, իրենք իշխանությունը կկիսեն միմյանց միջեւ»:

Ըստ մեր աղբյուրի՝ ՕՐՕ-ի ու Սէֆիլյանի կոչով ստեղծված դիմադրության շարժման մասնակիցները հույս են կապել ԵՄ համաձայնագրի հետ կապված ռուսական դեմարշի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս