ԱԱԾ պաշտոնյան՝ հանցագործ. ներգրավված են նրա մայրն ու քույրը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Գորիսի մի շարք քաղաքացիներ շատ պատահաբար հայտնաբերել են, որ իրենք հանդիսանում են «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վերցված վարկերի երաշխավորներ, որոշ դեպքերում՝ անգամ վարկառու: Նրանց անուններով վարկեր են ձեւակերպված, որը չմարելու արդյունքում մարդկանց բնակարանները, գույքը հայտնվել է կալանքի տակ։

Այս ուշագրավ հանցագործությունը ունի բազմաթիվ դրվագներ, իսկ առանցքային խաղացողները՝ իրական վարկառուները ոչ ավել, ոչ պակաս Ազգային անվտանգության ծառայության Սյունքիի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մայրն է՝ Արաքսյա Ղասումյանը եւ քույրը՝ Քնարիկ Ջավահիրյանը։

Այս փաստերով քրեական գործ է հարուցվել, սակայն քննիչի որոշմամբ գործը կարճվել է: Մեր տեղեկություններով՝ քննվում է գործի միայն այն մասը, որը վերաբերում է համայնքների ղեկավարներին, որոնք կեղծ տեղեկանքներ են տրամադրել վարկառուներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031