Բաժիններ՝

Մխիթարյանի տեղափոխությունը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է. Ռայոլան նոր հայտարարություն է արել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը շարունակում է մնալ ԶԼՄ-ների, մարզասերների ուշադրության կենտրոնում:

Twitter միկրոբլոգի օգտատերերից շատերն արդեն բացահայտ խոսում են այն մասին, թե Մխիթարյանի տեղափոխությունը կայացած է: Նա կխաղա «Արսենալ»-ում, իսկ հայ կիսապաշտպանի փոխարեն «կամիր սատանաների» շարքերն է համալրել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:

Բրիտանական BBC-ն գրում է, որ Մխիթարյանը հրաժարվում է հանդիպել Մոուրինյոյի հետ և պատրաստվում է տեղափոխվել Լոնդոն:

Իսկ ահա Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան, խոսելով հայ կիսապաշտպանի մասին, փաստել է, որ Սանչեսը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», քանի դեռ Մխիթարյանը չի տվել լոնդոնյան ակումբին միանալու իր համաձայնությունը:

Պաշտոնական որևէ հայտարարություն ոչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, ոչ էլ «Արսենալ»-ից դեռևս չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս