Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ՝ այդ թվում երեխաներ
Հունվարի 16-ին, ժամը 15:14-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Ջաջուռ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ՝ այդ թվում երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 26-րդ կմ-ին, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Mercedes Benz E190» մակնիշի 35 VL 400 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Դ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մ գլորվել ձորը:
Վարորդը և ուղևոր՝ 1992 թ. ծնված Դ. Ս.-ը հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ ուղևորներ՝ 2012 թ. ծնված Ա. և 2015 թ. ծնված Ա. Ա.-ները հոսպիտալացվել են Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: