Բաժիններ՝

«Ժոզեն նշում է, որ գնահատում է Հենրիխին, սակայն կարծում եմ, որ նա ուրախությամբ է փոխանակում այս ֆուտբոլիստներին». Նևիլ

Sky Sports-ի փարձագետ Գարի Նևիլը խոսել է հայ ֆուտբոլիստ Մխիթարյանի և Ալեքսիս Սանչեսի հավանական տեղափոխությունների մասին: Նշենք, որ երկու ֆուտբոլիստները կարող են փոխվել ակումբներով:

«Սանչեսի հետ փոխանակվելու տարբերակն ավելի ակնհայտ է դառնում նրանից հետո, որ Մխիթարյանը չխաղաց թիմի վերջին խաղում: Իսկ ժոզեն ուրախ էր այդ նորությունը հայտնել մեզ: Ժոզեն նշում է, որ գնահատում է Հենրիխին, սակայն կարծում եմ, որ նա ուրախությամբ է փոխանակում այս ֆուտբոլիստներին:

Կարծես «Սիթին» դուրս է եկել պայքարից: Սակայն ես դեռ չեմ հավատում, որ թիմը դադարել է պայքարել Սանչեսի համար: Առաջիկա օրերը շատ հետաքրքիր են լինելու»,- նշել է Նևիլը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչեսը հստակեցրել է իր պայմանագրի մանրամասները, և բոլորը հիմա սպասում են Մխիթարյանին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս