Բաժիններ՝

Կամո Հովհաննիսյանը վերադարձել է Հայաստանի Բարձրագույն առաջնություն

Կամո Հովհաննիսյանը վերադարձել է Հայաստանի Բարձրագույն առաջնություն:

«Ալաշկերտ» ակումբում նշում են, որ թիմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, ում հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը: «Ալաշկերտի» նորեկն արդեն իր առաջին մարզումն է անցկացրել մեր թիմի կազմում:

25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Բելառուսի Բարձրագույն խմբում հանդես եկող «Տորպեդո-ԲելԱԶ»-ն էր, որի կազմում անցկացրած առաջնության 28 խաղերում Հովհաննիսյանը դարձել էր 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: 1 գոլ էլ Կամոն հեղինակել է Բելառուսի գավաթի խաղարկության 3 հանդիպումներում:

Կամո Հովհաննիսյանը ճանաչվել է Բելառուսի նախորդ առաջնությունում «Տորպեդո-ԲելԱԶ»-ի լավագույն խաղացողը` թիմի երկրպագուների կարծիքով: 10 հանդիպումներում նա ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ, 14 խաղերում հայտնվել է լավագույն եռյակում:
Պայմանագրի ժամկետի ավարտից հետո բելառուսական ակումբի ղեկավարությունը բարելավված պայմաններով համաձայնագիր չէր առաջարկել հայ ֆուտբոլիստին, ով նախընտրել է վերադառնալ հայրենիք և կարիերան շարունակել Հայաստանի չեմպիոնի կազմում:

«Ուրախ եմ «Ալաշկերտի» հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ և ցանկանում եմ բազմաթիվ հաջողություններ արձանագրել իմ նոր թիմի կազմում` ինչպես Հայաստանում, այնպես էլ` եվրոպական ակումբային մրցաշարերում: Շատ լավ եմ ճանաչում թիմակիցներիս, որոնց հետ հանդես եմ եկել տարբեր տարիքային հավաքականներում»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Հովհաննիսյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031