Բաժիններ՝

«Ես կտայի իմ վերջին մարզաշապիկը Կևին դե Բրույնեի համար». Յուպ Հայնկես

Գերմանացի մարզիչը երազում է «Մանչեսթեր Սիթիի» առաջատարի մասին: Յուպ Հայնկեսը պատմել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

«Նա այդքան էլ լավ չէր խաղում նախորդ մրցաշրջանում, բայց այսօր ես պատրաստ եմ տալ վերջին մարզաշապիկը նրա համար: Դուք պետք է նման ֆուտբոլիստ ունենաք այն դիրքում, որտեղ խաղում է Կևինը: Հիմա նա ամենանշանավոր ֆուտբոլիստն է Եվրոպայում»,- հայտարարել է Հայնկեսը Goal-ին:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղերում Դե Բրույնեն դարձել է 8 գոլի և 12 փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 26-ամյա կիսապաշտպանին, ում պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, գնահատում է 110 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031