«Բանակը պետք է համալրել օլիգարխների, փողատերերի, պաշտոնյաների երեխաներով». Կոռնիձորի Արո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթի զրուցակիցը «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն է (Կոռնիձորի Արո)։

– Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այս տարի Մայր Տաճարի Ջրօրհնեքի արարողության Խաչի կնքահայրն էր։ Համացանցում և լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հասարակությունը ամենատարբեր ձևով պիտակեց նախարարին, ընդհուպ բանակի թուլացման մեխանիզմ և կրոնական հնազանդություն, Դուք ինչպե՞ս ընկալեցիք կատարվածը։

– Ձեր հարցին կպատասխանեմ երկու բառով։ Միգուցե Վեհափառը տեղում չէր, որտեղ ի վերուստ տրված կոչով հանդես եկավ ՊՆ նախարարը։ Առանց մեկնաբանությունների։ Որպես նախարար նա պարտավոր է զինվորին ոգեղեն սննդով ապահովել, որը ժամանակին անում էին Պարգև Սրբազանը և Տեր Գրիգոր քահանան՝ պատերազմի տարիներին։ Լավ հրամանատարը առաքելություն է ստանձնում այն ժամանակ, երբ դաշտը բացակայում է և ամայի է։

Ես միշտ, երբ դա արել եմ, ասել եմ՝ «ինչպես ինձ ի վերուստ տրված օրենքով օրհնում եմ այս երևույթը»։ Այս տեսանկյունից նորմալ եմ նայում, բայց նորմալ չեմ նայում, որ հոգևորականի համազգեստ էր կրում, ավելի լավ է իր համազգեստը կրեր։

– Օլիգարխների երեխաները նոր օրենքով շարունակում են պաշտպանված մնալ թե…

– Նախ ասեմ, որ բանակը պետք է համալրել օլիգարխների, փողատերերի, պաշտոնյաների երեխաներով, նոր վերջում սոված, ոտաբոբիկ, աղքատ ընտանիքի երեխաներով, որոնք կազմում են Հայոց բանակի ճնշող մեծամասնությունը։ Եվ այդ ժամանակ մենք կարող ենք ցիտել, որ 3 տարի ծառայությունը բոլորի համար հավասար և համահունչ, պետության սահմանների պաշտպանության և ժողովրդի անվտանգության համար կանգուն ծառայություն է դիտվում։

Իսկ եթե պետք է մենակ չունևորի ընտանիքի երեխաները ծառայեն բանակում, պետք է հնի նորոգված շարունակությունը դիտենք։ Օլիգարխների երեխաները միշտ էլ պաշտպանված են։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս