Բաժիններ՝

Ջոկովիչը և Շարապովան հաղթանակներ տոնեցին. Australian open

Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան և սերբ Նովակ Ջոկովիչը հաղթանակներով մեկնարկեցին Ավստրալիայի բաց առաջնությունում:

Թենիսի մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում, Շարապովայի առաջին մրցակիցը գերմանացի Տատյանա Մարիան էր: 1 ժամ 20 րոպե ձգված մրցախաղում Շարապովան հաղթել է 6:1, 6:4 հաշվով և դուրս եկել «Australian Open»-ի երկրորդ շրջան:

Սերբ Նովակ Ջոկովիչի մեկնարկային մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Դոնալդ Յանգն էր: 1 ժամ 52 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչին հաջողվեց գերազանցել հակառակորդին 6:1, 6:2, 6:4 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից (Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի բաց առաջնություններ և Ուիմբլդոն) առաջինն է: Այն կեզրափակվի հունվարի 28-ին: «Australian Open»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 43 միլիոն ԱՄՆ դոլար: 2017 թվականին մրցաշարի տղամարդկանց մենախաղերի հաղթող դարձավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, իսկ կանանց մենախաղերում` Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս