Բաժիններ՝

Մյասնիկյան պողոտայում ողբերգական վթարի հետևանքով մահացել է ԳՇ պետի տեղակալի որդին

Մյասնիկյան պողոտայում ողբերգական վթարի դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:

Ավտոմեքենայի ղեկին եղել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին, ով վթարի հետևանքով մահացել է:

Իսկ ուղևորը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ հունվարի 16-ին, ժամը 06:04-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031