100 000 դոլարի դիմաց պատրաստվում են բանտից ազատել Զատիկյանների սպանությունը պատվիրողին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ առ ժամանակ հանրությունը ցնցվում է աղմկոտ սպանության հա­մար դատապարտված անձանց նկատմամբ իշխանության դրսևորած մարդասի­րական վերաբերմունքից: Հավանաբար, շուտով ազատության մեջ կհայտնվի ևս մեկ առանձնապես ծանր հանցագործ:

«Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում պատրաստվում են բանտից ազատ արձակել 100,000 դոլարի դիմաց Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների սպանությունը պատվիրած, սակայն առայժմ միայն Սեդրակի սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդուն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս