Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել է առանց Մխիթարյան

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալել էր «Սթոք Սիթի»-ին:

«Լարմիր սատանաներին» հաջողվեց 3 անպատասխան գնդակ ուղարկել հակառակորդի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ: «Յունայթեդ»-ի կազմում խաղի 9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Վալենսիան: Առաջին կեսի վերջնամասում Մարսիալը խփեց «կարմիրների» երկրորդ գոլը և 72-րդ րոպեին Լուկակուն հաշիվը դարձրեց 3:0:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն անգամ հայտավորված չէր խաղին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 20-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս