Թուրք հաքերները կոտրելեն «Der Spiegel»-ի գլխավոր խմբագրի Twiter-ի էջը
Թուրքական «Ayyıldız» հաքերային խումբը կոտրել է գերմանական «Der Spiegel» ամսագրի գլխավոր խմբագիր Կլաուս Բրինքբաումերի «Twitter»-ի էջը:
Ըստ թուրքական «Yenicaggazetesi» թերթի կայքի՝ էջը կոտրելուց հետո Բրինբաումերի անունից գրառում է կատարվել, որով վերջինս իբր ներողություն է խնդրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:
Գրառմանը կից հրապարակվել են Էրդողանի և Թուրքիայի պետական դրոշի լուսանկարները:
Կարճ ժամանակ անց գերմանական ամսագիրը տեղեկացրել է, որ իրենց գլխավոր խմբագրի էջը կոտրել են և կատարված գրառման հետ իրենք որևէ կապ չունեն:
Թուրքական աղբյուրը նշում է, որ «Der Spiegel»-ը հայտնի է իր կոշտ դիրքորոշմամբ Էրդողանի և Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության նկատմամբ:
Մասնավորապես հիշեցվում է, որ ամսագիրը խստորեն դատապարտել էր 2013թ.-ի հունիսին Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև Թուրքիայում 2016թ. սկսած և դեռևս շարունակվող մարդու իրավուքնների խախտումները: