Նախկին միլիոնատեր Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հիշո՞ւմ եք Հայկական միջազգային ասամբլեայի պրեզիդենտ Սերժ Ջիլավյանին, մեծ կոմբինատորին ու միլիոնատիրոջը, ում ժամանակին համեմատում էին Օստապ Բենդերի հետ:

Հակասական այս մարդը քանիցս հայտնվեց ռուսական ու անգլիական բանտերում՝ «փողերի լվացման», ապօրինի զենք–զինամթերք պահելու մեղադրանքներով: Նա էր, որ հայտարարեց, թե Վանո Սիրադեղյանը մարդիկ է ուղարկել իրեն վերացնելու, հետո պարզվեց, որ սուտ է: Նախկինում «ալամ» աշխարհի հայերի ասամբլեայի պրեզիդենտը այժմ ապրում է իր ծննդավայրում՝ Ստեփանավանի Ագարակ գյուղում՝ հաշմանդամի սայլակին գամված: Այլևս մեծ փողեր չունի:

Ապրում է Ռուսաստանից տրամադրվող հիվանդության թոշակով, որը կազմում է 30000 ռուբլի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031