«Առաջիկայում կդիտվի մարտին համապատասխանող ջերմաստիճան». Գագիկ Սուրենյան. «ՀԺ»

«Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է»,- ֆեյսբուքի իր էջում երեկ ավետել էր ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում նա մանրամասնեց, որ գարուն ասվածը չի նշանակում, թե եղանակը համապատասխանելու է ապրիլ կամ մայիս ամիսներին հատուկ ջերմային ֆոնին: Սպասվում է, որ կդիտվի մարտին համապատասխանող ջերմաստիճան:

«Հունվարի 19-ից սկսած նորից մեզ մոտենալու են հարավային տաք օդային հոսանքներ: Կանխատեսվում է, որ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կտաքանա 8-10, իսկ մյուս մարզերում 5-6 աստիճանով: Օրինակ՝ Սյունիքի եւ Տավուշի հովտային գոտիներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +14 +17 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչեւ +11 +12-ի: Կլիմայական միջին ջերմաստիճանը հաշվի առնելով՝ դա մարտի ջերմային ֆոն է»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով, այդ ընթացքում եղանակը կլինի փոփոխական՝ ինչպես սովորաբար դիտվում է մարտին՝ Հայաստանում. «Կլինի փոփոխական եղանակ՝ կցրտի, նորից կտաքանա, բայց միջին ջերմաստիճանը մարտին համապատասխանող ջերմային ֆոն է լինելու: Տաք ջերմային ֆոնը պահպանվելու է նաեւ հունվարի 20-ից հետո, բայց ամեն դեպքում գարուն ասվածը չի նշանակում, թե ապրիլ կլինի, ծառերը կծաղկեն: Ձմռան համար շատ բարձր ջերմաստիճան կլինի, բայց՝ մարտին հատուկ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս