Հակասական իրավիճակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքականության բնագավառում նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո հակասական իրավիճակ է ստեղծվելու Հայաստանում:

Մեզ համար կարեւորագույն խնդրում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի բանակցությունները վարելու է ՀՀ վարչապետը, բայց պայմանագրերը կնքելու լիազորությունը վերապահված է ՀՀ նախագահին (թեեւ վերջինիս գործառույթներն էապես սահմանափակվել են):

Մասնավորապես՝ Սահմանադրության 146-րդ հոդվածում նշված է. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը»: Իսկ Սահմանադրության 132-րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության նախագահը կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր»:

Արդյունքում վարչապետը կարող է նույն ԼՂ բանակցություններում ՀՀ-ի համար ոչ ձեռնտու տարբերակի համաձայնել, բայց պայմանագիրը պետք է կնքի նախագահը` դրա համար կրելով պատասխանատվություն:

Այստեղ թերեւս տեղին է հիշել Սերժ Սարգսյանի՝ դեռ 2015 թվականի դեկտեմբերին հնչեցրած խոսքերը, երբ անդրադառնալով նախագահի եւ խորհրդարանական մեծամասնության միջեւ քաղաքական առճակատման հնարավորությանը, ասել էր.

«Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա անտրամաբանական է»: Գարնանից ստեղծվելիք վիճակն էլ նման է այդ «անտրամաբանականին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս