«Կարեն Կարապետյանը կառավարությունից հեռանալու մտադրություն չունի». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամանորյա տոներից ու իր արձակուրդից վերադարձած Կարեն Կարապետյանն աշխատանքային առաջին օրն այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

Կարեն Կարապետյանի առաջին կանգառը թերևս խորհրդանշական է, որովհետև հատկապես հարկային մարմինները դարձել են գործող վարչապետի հիմնական հենարանը:

 

Եթե Սերժ Սարգսյանը թանկացումներին նվիրված խորհրդակցության ժամանակ խոսել էր տարվա երկրորդ կեսի անելիքների մասին` հասկացնելով, որ ապրիլին իշխանությունից հեռանալու մտադրություն չունի, ապա Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ում ասել է, թե «2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետևողական աշխատենք»` դարձյալ ակնարկելով, որ ապրիլին հեռանալու մտադրություն չունի:

Սա խոսում է այն մասին, որ ապրիլին ընդառաջ ներհամակարգային պայքարը սրվելու է կամ առնվազն նոր դրսևորում է ստանալու ապրիլից հետո, եթե նույնիսկ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, որովհետև Կարեն Կարապետյանը կառավարությունից հեռանալու մտադրություն չունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս