Բաժիններ՝

Աֆրիկայի հանքարանում գտել են աշխարհում մեծությամբ 5-րդ ալմաստը

Համաշխարհային պատմության մեջ խոշորագույն ալմաստներից մեկն են գտել Աֆրիկայում Լեսոտոյի թագավորության Letseng հանքարանում, որը պատկանում է Gem Diamonds Ltd.-ին. բացառիկ որակի թանկարժեք քարի զանգվածը կազմում է 910 կարատ: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Անգույն քարը (սանդղակ D) պատկանում է Ila տեսակին, այսինքն՝ գրեթե չի պարունակում ազոտի կամ բորի խառնուրդներ. նման ալմաստները կազմում են աշխարհում արդյունահանման 1 տոկոսից է պակաս մասը: Այն մեծությամբ հինգերորդն է աշխարհում երբեւիցե հայտնաբերվածներից եւ ամենամեծն է Լեսոտոյի համար:

Letseng հանքարանը հռչակված է ալմաստների չափերով ու որակով: 2006 թվականից այստեղ գտել են աշխարհի խոշորագույն 20 ալմաստներից չորսը: Դրանցից ռեկորդայինը դարձել Է 603-կարատանոց Լեսոտոյի խոստումը (Lesotho Promise) ալմաստը: Այս հանքարանից գտածոների անբասիր որակն ապահովում է աշխարհում դրանց առավել բարձր միջին արժեքը՝ անցյալ տարի կարատի դիմաց մոտավորապես 2 հազար դոլար՝ 120 դոլար համաշխարհային միջին ցուցանիշի դեպքում:

Gem Diamonds-ը դեռեւս չի բացահայտում այդ ալմաստի հետ կապված պլանները եւ չի փորձում գնահատել դրա հնարավոր արժեքը: Դրա հետ մեկտեղ Liberum բրոքերային ընկերությունը Letseng-ի ռեկորդակիրն սկզբնապես գնահատել է 40 մլն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս