ԱՄՆ-ում Գորտ անունով աքաղաղն ամեն օր տիրուհուն դիմավորում է դպրոցից գալիս
YouTube-ում տարածում է ստանում այն ալիքը, որը նվիրված է Գորտ (Frog) անունով աքաղաղի կյանքին: Վերջին տեսանյութերից մեկը, որտեղ նա Սավաննա անունով աղջկան դիմավորում է դպրոցական ավտոբուսի մոտ, ավելի քան 170 հազար դիտում է հավաքել վեց օրվա ընթացքում։
Հոլովակում ցուցադրված է, թե Գորտն ինչպես է վազում ավտոբուսի մոտ, ինչից հետո աղջիկը նրան հետ է բերում, ընդ որում աքաղաղը շատ հանգիստ նստած է նրա ձեռքերին:
Youtube-ի օգտատերերին դուր է եկել ընտանի թռչնի այս արտասովոր պահվածքը: Գորտի տերերը նրա համար ալիք են բացել ոչ միայն Youtube-ում, այլեւ օգտահաշիվներ՝ Instagram-ում եւ Facebook-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: