Բաժիններ՝

Կանադայում կենդանաբանական այգու պանդաները հարձակվել են ձնեմարդու վրա

Ցանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրված է, թե ինչպես են Տորոնտոյի կենդանաբանական այգու երեք պանդաներ ոչնչացնում ձնեմարդուն: Տեսագրությունը հասանելի է կենդանաբանական այգու YouTube-էջում։

Էր Շուն, Ցզյա Պանապ եւ Ցզյա Յույյու պանդաները շրջապատել են ձնեմարդուն, սկզբում շոշափել են տվել դրան, փաղաքշել, հետո սկսել են ավերել քանդակը՝ ճանկերով նրան չանգռելով, նրա վրա մագլցելով եւ միմյանց հետ կռվելով:

Երեք օրում տեսանյութը հավաքել է ավելի քան 65 հազար դիտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս