Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հրազենային վնասվածքով 29-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հունվարի 14-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ «մեջքի ծակծկված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի և Ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավոր քաղաքացին Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արմենակ Միքայելյանն է։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16։20-ի սահմաններում իրենց գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի 19-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա Արշակ Արզումանյանի և վիրավորի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած «ՄՌ-155» տիպի, 12 տ/չ, մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է Ա. Միքայելյանի ուղղությամբ, ով էլ թիկնային հատվածում մարմնական վնասվածքներ է ստացել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։