Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհները:
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղում է թույլ ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Հունվարի 15-ին, ժամը 08:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 267 տրանսպորտային միջոց, որից 210-ը բեռնատար, իսկ 57-ը՝ մարդատար: