Բաժիններ՝

«Շախմատային թագի հետևից». Արոնյանը բարձրակարգ շախմատիստ է. Ուեսլի Սոյ

Մի քանի ամիս անց շախմատասերի ուշադրությունը կբևեռվի դեպի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Այս անգամ մրցաշարը բավականին լուրջ կազմ է հավաքել: 8 մասնակիցների շարքում են նաև ԱՄՆ երկու ներկայացուցիչները` Ֆաբիանու Կարուանան և Ուեսլի Սոն: Վերջինս հավակնորդների մրցաշարից առաջ «Արմենպրես»-ին բացառիկ հարցազրույց է տվել:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք հավակնորդների մրցաշարից:

-Երբեք մեծ ակնկալիքներ չեմ ունեցել: Ինչ է դա նշանակում. որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի ցանկացած մրցաշարում: Նմանատիպ մրցաշարերում ամեն ինչ շատ «սուր» է: Նույնիսկ լավագույն շախմատիստների մոտ կարող են վատ օրեր լինել, և հակառակը` հաջողություն կարող են ունենալ նաև վատ շախմատիստները: Լիահույս եմ, որ Բեռլինի հավակնորդների մրցաշարերում ամեն ինչ լավ կլինի: Բոլորս էլ պետք է փորձենք:

-Ովքեր են մրցաշարի հիմնական ֆավորիտները:

-Յուրաքանչյուր երկիր կարծում է, որ իր երկրի ներկայացուցիչն է մրցաշարի ֆավորիտը: Ինչ-որ մեկը միշտ էլ «ֆավորիտ» է մարդկանց որևէ շրջանակի համար: Բայց Հավակնորդների այս մրցաշարին, որին մասնակցում են 8 շախմատիստներ` յուրաքանչյուրն էլ ֆավորիտ են:

-Ինչպիսի նախապատրաստական փուլ եք անցնելու:

-Եթե ի նկատի ունեք, թե ինչպես եմ նախապատրաստվում, ապա ես շարունակում եմ սովորել: Ինչպես բոլորը:

-Ինչպիսի հակառակորդ է ձեզ համար Լևոն Արոնյանը:

-Լևոնը բարձրակարգ շախմատիստ է: Ես հավանում եմ նրան:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս