
«Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է. նա անհրաժեշտ է «Արսենալին»». Պոլ Ներսոն

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Պոլ Ներսոնը գտնում է, որ «զինագործները» պետք է Ալեքսիս Սանչեսին փոխանակեն Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Կարծում եմ՝ Սանչեսի վաճառքը «Մանչեսթեր Յունայթեդին» և Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումը լավ գործարք կլինի «Արսենալի» համար: Գտնում եմ, որ Մխիաթրյանն ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
«Մանչեսթեր Յունայթեդում» նա կորցրել է վստահությունը: Եթե «Արսենալում» նա սկսի խաղալ, ինչպես Դորտմունդի «Բորուսիայում», ապա «զինագործները» կստանան Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկին»,- ասել է Պոլ Մերսոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը