
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ 10:00-ի դրությամբ, Լոռու, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Ապարանի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Թումանյանի և Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: