Աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխաների համար Արցախում նոր ծրագիր կգործի
Աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխաների ցերեկային խնամքի ծառայությունների համար Արցախում ընթացիկ տարվանից նոր ծրագիր կգործի:
Այս մասին հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով պետական բյուջեով ստանձված սոցիալական պարտավորություններին, ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ԱՀ առողջապահության նախարարությանը 2018թ.-ի պետական լրացուցիչ ֆինանսական հատակցումներ են կատարվել նշված ծրագրի իրականացման, ինչպես նաև դժվարամատչելի հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ախտորոշման ժամանակակից եղանակ ապահովող ՄՌՏ սարքի ձեռքբերման համար: