Բաժիններ՝

«Երկրպագուները տրանսֆերներ են պահանջում, բայց ես չեմ տեսնում՝ ով կարող է ուժեղացնել իմ կազմը». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արքայական ակումբի» պասիվությունը:

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ մադրիդցիները չեն իրականացրել ոչ մի գործարք, և ամեն ինչ գնում է նրան, որ «սերուցքայինները» նոր ֆուտբոլիստներ չեն գնի այս ձմռանը: Ըստ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքերի՝ ինքը հավատում է իր թիմին և գտնում է, որ կազմի ուժեղացում ավելի լավ է կատարել ամռանը:

«Ես կարող եմ հասկանալ, թե ինչու են երկրպագուները տրանսֆերներ պահանջում: Հասանելի ֆուտբոլիստների ձեռքբերումը, որոնք քեզ պետք են և ընդունակ են ուժեղացնել թիմը, լավ միտք է թվում: Սակայն իմ տրամադրության տակ են գերազանց ֆուտբոլիստներ: Ես ունեմ իմ կազմը և չեմ տեսնում՝ ով կարող է ուժեղացնել այն: Թիմում կարելի է փոփոխություններ կատարել, բայց ավելի լավ է այն կատարել հունիսին, այլ ոչ թե՝ հիմա»,- ասել է Զինեդին Զիդանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս