Բաժիններ՝

Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեցին շախմատի Հայաստանի առաջնությունում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ և կանանց 73-րդ առաջնությունները:

Տղամարդկանց պայքարում հաղթանակներ տոնեցին Կարեն Գրիգորյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Փաշիկյան-Գաբուզյան, Սարգսյան-Պետրոսյան, Մ. Պետրոսյան-Մարտիրոսյան պարտիաները:

Կանանց պայքարի անդրանիկ տուրում դրական արդյունքի հասան Մարիա Գևորգյանը, Մարիա Կուրսովան, Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը: Ոչ-ոքի գրանցվեց Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան պարտիան:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները կձգվեն հունվարի 12-ից մինչև հունվարի 20-ը: Այս տարի Հայաստանի առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունի Տիգրան Պետրոսյանը (2606):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս