Բաժիններ՝

Նոր գյուղում մեքենան ամբողջությամբ այրվել է․ երիտասարդն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 13-ին՝ ժամը 03:58-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղում գտնվող խանութի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ 18-րդ փողոցի թիվ 14 տան մոտակայքում այրվում է Կ. Ա.-ին պատկանող «Opel Zafira» մակնիշի 35 OG 529 պետհամարանիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:08-ին:

«Opel Zafira» ավտոմեքենան ամբողջովին այրվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1982 թ. ծնված Կ. Ա.-ը ձեռքի այրվածքով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս