Գյուղատնտեսական տարին վտանգված է․ «Փաստ»

Գյուղատնտեսական տարին վտանգված է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսական տարին վտանգված է: Նման կանխատեսում են անում գյուղատնտեսները՝ բերքի հնարավոր կորուստները պայմանավորելով տաք ու հիմնականում առանց տեղումների եղանակով:

Եղանակային այս պայմանները հատկապես անբարենպաստ են պտղատու ծառերի համար: Ըստ մասնագետների, հնարավոր է, որ ծառերը ժամանակից շուտ բողբոջեն, ինչի արդյունքում կմեծանա ցրտահարության ռիսկը: Ջերմ ձմեռը, սակայն, ջերմոցատերերի սրտով է: Եղանակը ստիպել է հողագործներին գազը խնայողաբար օգտագործել: Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Արմեն Սիմոնյանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջերմատներում 30 տոկոսով քիչ է գազ վառել:

«Ջերմատնային տնտեսություններում այս պահին բերքատվությունը ռեալ է, բարձր բերք կստանանք այն դեպքում, եթե տաք եղանակին չհաջորդեն մառախլապատ եւ ամպամած օրերը»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց գյուղացին:

Նրա խոսքով՝ վառելիքի տնտեսումն էլ կբերի բերքի էժանացման: Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս սեզոնին բերքի գինը 100-200 դրամով պակաս կլինի: «Էժանացում կլինի: Վաղ գարնանը կարտոֆիլի գինը չի սկսվի 1000 դրամից, այլ՝ 300-400-ից, նույնը նաեւ ջերմատներում աճեցվող մյուս վաղահաս բերքի մասին է խոսքը: Մենք քչով կշտացող ժողովուրդ ենք, մեզ շատ մեծ շահույթներ պետք չեն, թող մի 5 տոկոս լինի մեր եկամուտը, դա մեզ ամբողջովին բավարար է»,- նշեց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։