Բաժիններ՝

Մասիմիլիանո Ալեգրին համաձայնել է փոխարինել Անտոնիո Կոնտեին «Չելսիում»

Փոխարինեց «Յուվենթուսում», կփոխարինի նաև այստեղ: Հունվարի 11-ին իտալական Corriere dello Sport պարբերականը հաղորդել է, որ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դարձել է «Չեսլիի» գլխավոր նպատակը:

Ավելի ուշ Daily Mail-ը հաղորդեց, որ կողմերն արդեն վարել են բանակցություններ, և Ալեգրին համաձայնել է գլխավորել լոնդոնյան ակումբը, չնայած որ վերջինիս պայմանագիրը «Ծեր սենյորայի» հետ նախատեսված է ևս 2 մրցաշրջանի համար:
Ալեգրին կփոխարինի Անտոնիո Կոնտեին, ինչպես դա արդեն եղել է «Յուվենթուսում» 2014 թվականին:

Մասիմիլիանոն 4-րդ մրցաշրջանն է ղեկավարում «Յուվենթուսը», որի հետ հաղթել է 3 Սկուդետո և 2 անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031