Բաժիններ՝

Վթար Արցախում

Հունվարի 11-ին ժամը 10:08-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Գետավան-Չարեքտար ճանապարհի 12 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՃՏՊ-ի հետևանքով կա տուժած:

Նախնական տվյալներով ՀՀ Եղվարդ քաղաքի բնակիչ Գ.Գ.-ն իր վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

Դեպքի վայր է մեկնել Մարտակերտի ՀՓՄ-ին կից Չափարի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Վարորդին թեթև մարմնական վնասվածքներով շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի բուժմիավորում:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի վիճակը գնահատվել է բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս