Սերժ Սարգսյանն այս Ամանորին արգելել է պաշտոնյաներին կամուֆլյաժներով բարձրանալ դիրքեր. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այս Ամանորին Սերժ Սարգսյանն արգելել է Ազգային ժողովի պատգամավորներին ու պաշտոնյաներին կամուֆլյաժներով կամ առանց դրանց դիրքեր բարձրանալ, այն դիտարկելով որպես անձնական գովազդ, «հերոսության» խորհրդանիշ:

Այս մոտեցումն ամրագրվել էր դեռեւս «չաղ-ուրախ-բախտավոր-շուբավոր» ՀՀԿ կանանց` դիրքեր այցի ժամանակ, որը հանրությունը շատ վատ էր ընկալել: Ասում են, սակայն, նման մոտեցման համար մեկ այլ լուրջ պատճառ էլ կա. ազերիները ոչխարորեն կատաղում են, երբ հայոց բարձրաստիճան պաշտոնյաները այցելում են դիրքեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031