Բաժիններ՝

Ամերիկացիները գնահատել են Թրամփի նախագահության առաջին տարին

ԱՄՆ-ում ընտրողների կեսից ավելին (57 տոկոս) այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի համապատասխանում պետության ղեկավարի պաշտոնին, հակառակ կարծիքին է ամերիկացիների 40 տոկոսը:

Դա վկայում են Quinnipiac University-ի կողմից անցկացված հարցման տվյալները: Հետազոտության արդյունքների համաձայն, ընտրողների 69 տոկոսը նաեւ ԱՄՆ-ի ղեկավարին համարում է անհավասարակշիռ, հարցվածների շուրջ քառորդ մասը (28 տոկոս) հակառակ տեսակետն ունի: Quinnipiac University-ի խնդրանքով՝ հարցման մասնակիցները նաեւ գնահատել են Թրամփի նախագահության առաջին տարին:

Ընտրողների մոտավորապես վեցերորդ մասը (16 տոկոս) ամենաբարձր գնահատականն է նշանակել նրան, իսկ հարցվածների 39 տոկոսը նրա աշխատանքը գնահատել է«երկու»:

Հարցումը, որին մասնակցել են 1106 ամերիկացի ընտրողներ, անցկացվել է հունվարի 5-9-ին: Վիճակագրական անճշտությունը կազմում է 3,6 տոկոսային կետ: Թրամփն ԱՄՆ-ի նախագահ է ընտրվել 2016 թվականի նոյեմբերին՝ հաղթելով դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին, եւ իշխանության է եկել 2017 թվականի հունվարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս