
Ճամփորդանավի ուղևորը հրապարակել է սարսափելի փոթորկի տեսագրությունը

Norwegian Breakaway ճամփորդանավի ուղեւորը Համացանցում հրապարակել է կադրեր, որտեղ նավն անցնում է հուժկու ցիկլոնի միջով։
RedCurtainEnt-ի օգտատերը եղել է այն հանրանավի չորս հազար ուղեւորների մեջ, որը դեկտեմբերի 27-ին Նյու Յորքից ամանորյա ուղերթի էր դուրս եկել դեպի Բահամյան կղզիներ: Հետդարձի ճանապարհին, ինչպես գրել է Mashable-ը, նավը հայտնվել է սաստիկ ձնամրրիկի մեջ:
Բլոգերն ի մի է բերել ճամփորդության առավել «գրավիչ» պահերը. օվկիանոսային փոթորիկ՝ ձնահողմով, ջրածածկ միջանցքներ եւ ուղեւորներ, որոնք փորձում են վայր չընկնել չդադարող եռօրյա ճոճումից: Breakaway-ը Նյու Յորք է վերադարձել հունվարի 5-ին՝ առանց լուրջ միջադեպերի: