Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջարկներ ունի Չինաստանից և MLS-ից

Շվեդը կարող է հեռանալ «Օլդ Թրաֆֆորդից»: Հարձակվողի նկատմամբ հավակնություններ ունեն MLS-ի և Չինաստանի Սուպերլիգայի մի քանի ակումբներ:

Ինչպես պնդում է Yahoo! Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է բաց թողնել Զլատանին արդեն հունվարին, որպեսզի կարողանա գումար վաստակել նրա վաճառքից:
Շվեդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2018թ. հունիս:

Չինաստանի առաջնությունը և MLS-ը մեկնարկում են մարտին: Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 7 խաղ և դարձել է 1 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031