Բաժիններ՝

Լուկակուն ցանկանում է դատի տալ «Էվերթոնի» սեփականատիրոջը՝ վուդուի մասին արտահայտությունների համար

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն դժգոհ է մնացել «Էվերթոնի» սեփականատեր Ֆարադ Մոշիրիի արտահայտություններից:

Ֆարադ Մոշիրին պատմել է ԶԼՄ-ներին, որ Լուկակուն հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել «Էվերթոնի» հետ և հեռացել է ակումբից վուդուի կանխագուշակությունների պատճառով: Երբ Լուկակուն գտնվել է ժողովների համար նախատեսված սենյակում, նրան զանգահարել է մայրը: Վերջինս ասել է, որ ուխտագնացություն է կատարել Աֆրիկայում, և նրան բացվել է վուդուի կանխագուշակությունն այն մասին, որ Ռոմելուին անհրաժեշտ է հեռանալ «Էվերթոնից»:

Ըստ The Times-ի տեղեկության՝ Ռոմելու Լուկակուն կաթոլիկ քրիստոնյա է և չի հավատում վուդուի կանխագուշակություններին: Տվյալ պահին Լուկակուն խորհրդակցում է իրավաբանների հետ՝ դատարանում հայց ներկայացնելու կապակցությամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս