Բաժիններ՝

NASA-ն համայնապատկեր է ցուցադրել Ծիր Կաթինի կենտրոնից

NASA-ն 360 աստիճան ձեւաչափով տեսանյութ է հրապարակել, որը թույլ է տալիս «զբոսնել» Ծիր Կաթինի կենտրոնով։

Նախագիծը, որն ստեղծելիս օգտագործել են «Չանդրա» տիեզերական ռենտգենային դիտարանի եւ այլ հեռադիտակների կողմից ստացված տվյալները, թույլ են տալիս դիտողին ինքնուրույն ուսումնասիրել վիթխարի աստղերը եւ գերզանգվածեղ սեւ անցքը մեր գալակտիկայի կենտրոնում:

Ինչպես հայտնել է տիեզերական գործակալությունը, մարդկությունը ֆիզիկապես ի վիճակի չԷ հասնել Ծիր Կաթինի կենտրոնին, եւ գիտնականները տիեզերքի այդ տարածաշրջանը հետազոտում են հզոր հեռադիտակների շնորհիվ, որոնք կարող են ընդունել ինչպես տեսանելի լույսը, այնպես էլ ռենտգենյան եւ ինֆրակարմիր ճառագայթումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031