
Հադիսեի՝ բաց տեսարաններով տեսահոլովակի ցուցադրությունը Թուրքիայում արգելվել է

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը թուրք հայտնի երգչուհի Հադիսեի «Զրո հանդուրժողականություն» անվանմամբ տեսահոլովակի ցւոցադրությունը Թուրքիայում արգելել է: Խորհուրդը տեսահոլովակը բնորոշել է որպես «հատված էրոտիկ ֆիլմից»:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի որոշմամբ տեսահոլովակը ցուցադրած 4 հեռուստալիքները տուգանվել են:
Ըստ աղբյուրի՝ չնայած հայրենիքում ստացած արձագանքին, երգչուհու տեսահոլովակը մեծ հետաքրքրության է արժանացել Բելգիայում: Այն այս օրերին երկրում ամենաշատ դիտված 2-րդ տեսահոլովակն է: