Բաժիններ՝

Կատալոնիայի խորհրդարանը ՍԴ-ում գանգատարկել է ճգնաժամի կարգավորման՝ Մադրիդի միջոցառումները

Կատալոնիայի խորհրդարանն Իսպանիայի Սահմանադրական դատարանում (ՍԴ) գանգատարկել է Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տվել սահմանափակել ինքավարության ինքնակառավարումը: Հունվարի 9-ին այս մասին Twitter-ում հայտնել է տարածաշրջանային պալատը։

Պալատի տեղեկատվությամբ՝ «խորհրդարանը Սահմանադրական դատարանում գանգատարկումը ներկայացրել է՝ վկայակոչելով այն միջոցների ոչ սահմանադրականությունը, որոնք պետության կառավարությունն ընդունել է Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի հիման վրա»:

Սույն որոշումը դեկտեմբերի վերջին հավանության է արժանացել տարածաշրջանային խորհրդարանի մշտական պատգամավորության կողմից՝ «Միասին հանուն Կատալոնիայի» եւ «Կատալոնիա, այո՛, դա հնարավոր է» կոալիցիաների ձայների շնորհիվ:

Դեմ են հանդես եկել «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունը, սոցիալիստները եւ Ժողովրդական կուսակցությունը, քանի որ, այդ քաղաքական ուժերի կարծիքով՝ 155-րդ հոդվածն անհրաժեշտ էր ինքնավարության անկախության հայտարարումից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս